ԱԺ-ն հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն![]() 4 դեկտեմբերի 2025 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը կողմ է քվեարկել 2026 թվականի պետական բյուջեի նախագծին։ Եզրափակիչ քվեարկության արդյունքներով՝ նախագիծը ստացել է 62 կողմ ձայն, 27 պատգամավոր հանդես է եկել դեմ դիրքորոշմամբ, իսկ 3-ը՝ ձեռնպահ։ Վերաայումից հետո ՀՀ պետական բյուջեն որոշ փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես, 2026 թ. տարեվերջին ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը բյուջեի նախնական նախագծում կանխատեսվում էր 53.5 տոկոս, որը պետական բյուջեի վերանայումից հետո նվազել է 0.6 տոկոսով` կազմելով 52․9 տոկոս։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները չեն փոխվել։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |