Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հաղորդմանը![]() 4 դեկտեմբերի 2025 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է 1lurer.am-ը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իր անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների և «88» սուպերմարկետների ցանցի հետ կապված ահազանգերի վերաբերյալ դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննություն իրականացնել։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները, եթե հաստատվեն, ենթադրում են քրեական պատասխանատվություն, և կոչ է արել տուժած գործարարներին՝ դիմել իրավապահներին։ Ավելի վաղ Աննա Հակոբյանըֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «88» սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |