ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Բայմուրադովայի սպանության գործով

ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Բայմուրադովայի սպանության գործով

PanARMENIAN.Net - ՀՀ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Չեչնիայից Հայաստան տեղափոխված Այշատ Բայմուրադովայի սպանության փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում ՌԴ 2 քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում, տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայիՎանաձորի գրասենյակը։

ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ շարունակվում են նրանց հայտնաբերմանն ուղղված օպերատիվ միջոցառումները։

Բայմուրադովան ժամանակին դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ օգնություն խնդրելով, քանի որ տարիներ շարունակ Չեչնիայում ենթարկվել է ընտանեկան բռնությունների։ Հասարակական կառույցի աջակցության միջոցով նրան հաջողվել է տեղափոխվել Հայաստան, որտեղ կազմակերպության փաստաբանները ապահովել են նրա անվտանգությունը և կացության վայրը։

2025թ․ հոկտեմբերի 17-ին նա դուրս էր եկել իր բնակարանից ու չէր վերադարձել։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 19-ին, նրա դին հայտնաբերվել է Երևանի Դեմիրճյան փողոցի մի բնակարանում։

Դեպքի նախապատմությունն ու առկա սպառնալիքները հաշվի առնելով՝ ՀՔԱՎ-ը հորդորել է իրավապահներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետախուզվողների հայտնաբերման, բերման ենթարկելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ՝ ապահովելով գործի բազմակողմանի, արդարացի ու արդյունավետ քննություն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---