Միրզոյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է ապատեղեկատվության դեմ պայքարի ուղիները![]() 5 դեկտեմբերի 2025 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մարիա Թելալյանի հետ, քննարկել ապատեղեկատվության դեմ պայքարի ուղիները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման և իրավունքի գերակայության ամրապնդման գործում արդեն ձևավորված արդյունավետ գործակցությունը։ «Անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներին. Միրզոյանն ընդգծել է, որ որպես երկրում դիմակայության շարունակական ամրապնդման աղբյուր ՀՀ կառավարությունը տեսնում է հենց ժողովրդավարությունն, ուստի վճռական է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Միրզոյանը և Թելալյանը վերահաստատել են համագործակցելու պատրաստակամությունը նաև այս ոլորտում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և անդրադարձել մի շարք հումանիտար բնույթի հարցերի։ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |