Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սարում» ձուն է, Սևանում՝ մառախուղ․ Ճանապարհները հիմնականում անցանելի են![]() 8 դեկտեմբերի 2025 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Դեկտեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, ինչպես նաև Արթիկի ու Աշոցքի հատվածներում գրանցվել են ձյան տեղումներ, մինչդեռ Մեղրիի լեռնանցքում, Ապարանի և Վայքի տարածքներում դիտվել է ձնախառն անձրևհայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Արտաշատում, Արարատում, Եղեգնաձորում, Գորիսում, Սիսիանում, Արագածում, Արմավիրում և Մարտունու շրջանում արձանագրվել են անձրևներ։ Սևանի և Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Սպիտակի ոլորաններում նկատվել է մառախուղ, որի հետևանքով տեսանելիությունը սահմանափակվել է մինչև 50 մետր։ Ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները շարունակաբար իրականացնում են ձյան մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վարորդներին խորհուրդ է տրվում ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին և օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |