Արամ Ա. Երբ ՀՀ–ում եկեղեցին հալածանքների է ենթարկվում, Անթիլյասը ոչ է ասում![]() 8 դեկտեմբերի 2025 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Կիպրոսում` Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագից հետո, քննադատել է Հայաստանում եկեղեցու դեմ գործողությունները։ Այդ մասին ասվում է «Կիպրահայեր» ֆեյսբուքյան էջում։ «Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլյասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայասանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլյասն այդ քաջությունը ունեցել է և ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլյասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,–ասել է նա։ Կալանքի տակ են «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Արագածոտնի թեմը ներկայացնող Մկրտիչ սրբազանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը։ Մայր Աթոռը հայտարարել է, որ Եպիսկոպոսաց ժողովը, որը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվել է՝ «նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |