Դեկտեմբերի 9-10-ին ուժեղ մագնիսական փոթորիկներ են սպասվում![]() 8 դեկտեմբերի 2025 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Արեգակի վրա եղած բռնկումից արտանետված պլազմայի՝ Երկիր հասնելուց հետո դեկտեմբերի 9-10-ին ուժեղ մագնիսական փոթորիկներ կարող են տեղի ունենալ։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից, հայտնում է Sputnik Արմենիան։ «Այս գիշեր տեղի ունեցած M8.1 դասի բռնկումից հետո պլազմայի արտանետման արդյունքում դեկտեմբերի 9-10-ը սպասվում են G2–G3 մակարդակի (միջին- ուժեղ) մագնիսական փոթորիկներ», - ասված է լաբորատորիայի հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ բռնկումը բնութագրվել է որպես չափավոր ուժի, սակայն դրա ուղիղ դիրքը Արեգակի և Երկրի գծի վրա նշանակում է, որ Երկիրը կհասնի ճակատային հարված, առանց այն մեղմացնող որևէ միջավայրի։ Գիտնականներն ընդգծել են, որ ըստ իրենց կանխատեսումների՝ մագնիսական ակտիվության առավելագույն փուլը տեղի կունենա դեկտեմբերի 9-ի երկրորդ կեսին։ Սա, գեոմագնիսական ինդեքսների բարձրացմանը զուգահեռ, կարող է նպաստել բևեռափայլերի ձևավորմանը տարբեր երկրներում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |