Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է

Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի դպրոցներից մեկում 4-րդ դասարանի երեխաներից կողմից իրենց համադասարանցուն ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է: ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Տավուշի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպին արագ արձագանք է տրվել ՆԳՆ ոստիկանության կողմից և դեպքը բացահայտվել է։ Միաժամանակ, ՆԳ նախարարը դպրոցի աշխատակիցների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍ նախարարին»,- հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից, գրում է Արմենպրեսը։

Ավելի վաղ լրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Տավուշի մարզում մի խումբ երեխաներ դպրոցի հետնամասում ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն, որին դեմքի շրջանում վնասվածքներով տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---