«ՏաԹևերը»՝ աշխարհի լավագույն ճոպանուղին![]() 8 դեկտեմբերի 2025 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «ՏաԹևեր» ճոպանուղին 2025 թվականին չորրորդ անգամ նվաճել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակը՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։ Քվեարկության արդյունքում «ՏաԹևերը» գերազանցել է մրցակիցներին՝ ներկայացված Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և Հարավային Աֆրիկայից։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բահրեյնում, որտեղ բաց քվեարկությամբ հայտարարվել է հայկական ճոպանուղու հաղթանակը։ «ՏաԹևերը» հաղթել է այս անվանակարգում նաև 2021, 2023 և 2024 թվականներին՝ վերահաստատելով իր բարձր միջազգային վարկանիշը։ Ճոպանուղին այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Գործարկումից ի վեր այն դարձել է Հայաստանի զբոսաշրջության կարևոր խորհրդանիշներից մեկը։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված այս նախագիծը ճանաչվել է որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի՝ ունենալով 5752 մետր երկարություն։ Նախագիծն էական դեր է խաղացել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ամբողջ Հայաստանի զարգացման մեջ՝ զգալիորեն բարձրացնելով զբոսաշրջային ներհոսքը։ Այսօր Հայաստան այցելող յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, իսկ մարզի ներգնա զբոսաշրջային հոսքը 15 տարվա ընթացքում աճել է 17 անգամ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |