Դեկտեմբերի 9-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցի նորաօծ քահանա Տեր Գառնիկը![]() 8 դեկտեմբերի 2025 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն Սուրբ Աստվածածնի, որի կապակցությամբ Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ «Սիրելինե՛ր, սիրով տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը», – ասվում է Շիրակի թեմի տարածած հաղորդագրությունում։ Նախապես հայտարարվել էր, որ Տեր Գառնիկ Ավոյանը պատարագ է մատուցելու դեկտեմբերի 7-ին նույն եկեղեցում, սակայն այդ օրը Գյումրի էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել էին մասնակցել պատարագին, որին զեղչվելու էր կաթողիկոսի անունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |