Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ ԽՎ նիստը․ ՀՀ–ն չի մասնակցում![]() 8 դեկտեմբերի 2025 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8–ին Ռուսաստանի մայրաքաղաքում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի նիստը, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի պատվիրակությունները, ինչպես նաև կազմակերպության անդամ չհանդիսացող Իրանի ներկայացուցիչները։ ՀՀ–ն չի մասնակցում։ Դեկտեմբերի 8-ին խորհրդարանականները կհավաքվեն Պետդումայի շենքում՝ մասնակցելու խորհրդի համատեղ նիստին և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 18-րդ լիագումար նիստին։ Այն կվարի Ռուսաստանի Պետդումայի նախագահ և միաժամանակ ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Լիագումար նիստում կքննարկվեն անդամ պետությունների օրենսդրության հարցերը, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու միջոցները։ Պետդումայի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նիստի արդյունքներով կձևակերպվի միջազգային անվտանգության ապահովման վերաբերյալ հայտարարության նախագիծ՝ բազմաբևեռ համաշխարհային համակարգի ձևավորման համատեքստում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի France 24-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն ըստ էության սառեցված է։ Կրեմլից արձագանքել էին՝ պնդելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին որևէ պաշտոնական ծանուցում չի ուղարկել անդամակցության սառեցման վերաբերյալ։ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանը դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը և չի միանա 2023 թվականի նոյեմբերի 23-ին ընդունված՝ «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը։ Միևնույն ժամանակ, ըստ գերատեսչության, Հայաստանը չի առարկում, որ բյուջեն հաստատվի սահմանափակ ձևաչափով։ 2024-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում վարչապետը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պետականության համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |