Սիմոնյանի խոսնակը՝ Մայր Աթոռում պատարագ անցկացնելու մասին․ Դա նրա անձնական կարծիքն է![]() 8 դեկտեմբերի 2025 - 15:33 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում իր ելույթում հայտարարել էր, որ, ըստ իր համոզման, եկել է պահը հաջորդ պատարագն անցկացնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը, մեկնաբանելով այդ հայտարարությունն, ասել է, որ դա Ալեն Սիմոնյանի անձնական կարծիքն է, հայտնում է Aysor.am-ը։ «Ինչպես ԱԺ նախագահն իր խոսքում շեշտեց` դա իր անձնական կարծիքն ու դիրքորոշումն է, իսկ մնացածի կամ պլանների մասով որևէ մեկնաբանություն չունեմ», – ասել է նա։ Փաշինյանը դեկտեմբերի 7–ին պատարագի է մասնակցել Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածնի՝ Յոթ Վերք եկեղեցում։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել էին պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ զեղչելով կաթողիկոսի անունը։ Ուժայինները կապարակնքել են եկեղեցին, իսկ ավելի ուշ Յոթ Վերքում պատարագը մատուցել է Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |