Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները![]() 8 դեկտեմբերի 2025 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ամիօ բանկն իր գործունեության առաջին օրվանից ձևավորել է թիմ, որը միավորում է տարբեր ոլորտների փորձն ու նորարարական մտածողությունը։ Բանկը, ամփոփելով իր գործունեության երկրորդ տարին, հրապարակում է նաև Ամիօ թիմին միացած տաղանդների թիվը։ Այս կարճ ժամանակահատվածում բանկի թիմին միացել է ավելի քան 500 մասնագետ, և նրանց ընտրությունը պատահական չի եղել: Ամիօ բանկը վստահ է՝ հաջողությունը սկսվում է մարդկանցից և դա ամրագրված է բանկի արժեքներում։ Ամիօն ներգրավել է հայկական աշխատաշուկայի լավագույն մասնագետներին, որոնց մի մասը եկել է բանկային համակարգից, իսկ մյուսները՝ տեխնոլոգիական, մարքեթինգային, բիզնեսի զարգացման, հաճախորդների փորձի և այլ ոլորտներից։ Այս բազմազան փորձը դարձրել է Ամիօն ավելի ճկուն, պրոգրեսիվ, ստեղծագործ և արագ արձագանքող։ Բանկային փորձառությունը կարևոր է, բայց բավարար չէ նոր չափանիշներ ստեղծելու համար։ Ամիօ բանկը բարձր է գնահատում այլ ոլորտների գիտելիքը և մտածողության բազմազանությունը, քանի որ հենց դա է թույլ տվել կարճ ժամանակում հասնել այնպիսի առաջընթացի, որը սովորաբար տարիներ է պահանջում։ Այստեղ տարբեր ոլորտներից եկած մասնագետները խոսում են նույն լեզվով՝ զարգացման և փոփոխության լեզվով։ Այս մոտեցումն արդեն տվել է իր արդյունքները․ ● Ամիօ բանկը ձևավորել է հաճախորդակենտրոն ծառայությունների նոր մշակույթ, ● Թվային արտադրանքները դարձել են ավելի հասանելի և պարզ, ● Բանկի աշխատանքային միջավայրը դարձել է բաց, ստեղծագործ և զարգացող թիմի հետաքրքիր օրինակ։ Ամիօ բանկի թիմը շարունակում է աճել՝ պահելով նույն սկզբունքը՝ ներգրավել լավագույններին ոչ միայն CV-ով, այլև մտածողությամբ։ Ամիօ բանկի ազատ հաստիքներին կարելի է ծանոթանալ կայքում և դառնալ ամենապրոգրեսիվ բանկի մի մասը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |