ՄԻՊ-ը՝ Յոթ Վերք եկեղեցու դուռը կապարակնքելու մասին. Պաշտոնական պարզաբանում կպահանջենք![]() 8 դեկտեմբերի 2025 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՄԻՊ աշխատակազմը պատրաստվում է պաշտոնական պարզաբանում պահանջել՝ կապված դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցու` «Յոթ Վերք դռների կապարակնքման փաստի հետ։ «Պաշտոնական պարզաբանում կպահանջենք, ինչից հետո միայն կկարողանամ հարցերի պատասխանել», – լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա ընդգծել է, որ իրավիճակի գնահատման համար անհրաժեշտ է ոչ միայն փաստերի ճշգրտում, այլ նաև իրավական հիմքերի ուսումնասիրություն։ Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարծիք ունի այն հանգամանքի վերաբերյալ, որ Յոթ Վերք եկեղեցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները հնչեցնողներին եկեղեցուց դուրս են հանել, իսկ Վեհափառին՝ Կտրիճ Ներսիսյան անվանողին՝ ոչ։ Մանասյանը շեշտել է՝ հասարակական կարգը, իհարկե, մշտապես պետք է պահպանվի, բայց չի կարելի ունենալ երկակի չափանիշներ տարբեր անձանց, կազմակերպությունների դերակատարների նկատմամբ։ «Չեմ ուզում միայն մի դեպքի վրա կենտրոնանալ։ Իրավիճակների գնահատումը մի քանի հարց է ենթադրում, բայց նույնանման վիճակում, եթե տարբեր գործիքակազմեր են կիրառվում, բնականաբար երկակի ստանդարտների մասին է խոսքը։ Դրանից մենք պետք է, միանշանակ, խուսափենք»,- ասել է Մանասյանը։ Դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ԱԱԾ պետի հսկողությամբ տեղի քահանաները կապարակնքել են Յոթ Վերք եկեղեցին ու մի քանի ժամով հանձնել դատարկված շենքը։ Դեկտեմբերի 7-ին էլ 200 տարվա մեջ առաջին անգամ Շիրակի մայր տաճարում ժամերգություն չի կայացել, զանգերն էլ չեն ղողանջել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |