Հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա․ Նա տեղափոխվել է ԲԿ![]() 8 դեկտեմբերի 2025 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ, պատմաբան Միհրան Հակոբյանի վրա։ «Քիչ առաջ տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։ Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,-գրել է նա։ ՆԳՆ ոստիկանությունը այտնել է, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ավտոկայանատեղիում ծեծի ենթարվելու հետևանքով վնասվածքներով տղամարդ է տեղափոխվել իրենց մոտ, հայտնում է Panorama.am-ը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |