Երկրաշարժ` Ջերմուկից 13 կմ հյուսիս-արևելք![]() 8 դեկտեմբերի 2025 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 14:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։35-ին,) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ և Գնդեվազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39․92⁰և արևելյան երկայնության 45.73⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |