Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին![]() 8 դեկտեմբերի 2025 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում այդ մասին տեղեկացրել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության տնօրեն Արմեն Առաքելյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ «Գլխավոր՝ մայր տոնածառի լույսերի վառման արարողությունը կլինի դեկտեմբերի 14-ին, ժամը 20:00-ին»,— հայտնել է Առաքելյանը։ Այս տարվա ամանորյա տոնական ծրագրերի ձևավորման համար հատկացված բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ։ Այդ միջոցներով նախատեսված է իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածների տոնական ձևավորում, կազմակերպել տոնածառերի լույսերի վառման միջոցառումներ, Սուրբծննդյան տոնավաճառ, ինչպես նաև ձեռք բերել նոր ճյուղեր և լուսավորություն գլխավոր տոնածառի համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |