Սպերցյան․ Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը ավարտում ենք առաջին տեղում

Սպերցյան․ Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը ավարտում ենք առաջին տեղում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը գրել է, որ Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը ակումբն ավարտում է առաջին տեղում։

«Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում: Հիմա հանգիստը կրկնակի անգամ ավելի հաճելի կլինի: Անչափ շնորհակալ եմ թիմակիցներիս և, իհարկե, մեր երկրպագուներին», – գրել է Սպերցյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Ռուսաստանի ֆուտբոլային առաջնության 18 տուրերից հետո «Կրասնոդարը» հավաքել է 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Ակումբի անմիջական մրցակիցը՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որը 39 միավորով երկրորդ տեղում է։

Ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածը վերսկսվելու է 2026 թվականի փետրվարին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---