Բայրամով․ Ադրբեջանը պատրաստ է ընդունել «3+3» հանդիպումը՝ ՀՀ–ն պատճառ չունի հրաժարվելու![]() 8 դեկտեմբերի 2025 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ընդունել «3+3» հանդիպումը՝ հավելելով, որ ՀՀ–ն պատճառ չունի հրաժարվելու։ «Մենք կարծում ենք, որ հայկական կողմը ոչ մի հիմք չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը, որը հնչեցվել է 2024 թվականին։ Մեր առաջարկը մնում է ուժի մեջ»,–ասել է նա, հայտնում է APA-ն։ Բայրամովը հիշեցրել է, որ «3+3» ձևաչափը նախաձեռնվել է Ադրբեջանի նախագահի կողմից, և այդ շրջանակներում արդեն երեք հանդիպում է կայացել։ Նրա խոսքով՝ 2024 թվականի հոկտեմբերին կայացած նիստի ընթացքում Ադրբեջանը առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել իր նախագահությամբ։ «Երբ ստեղծվեց «3+3» ձևաչափը, հայտարարվեց, որ այս նախաձեռնությունը առաջարկվել է Ադրբեջանի նախագահի կողմից, և այդ ձևաչափի շրջանակում տեղի է ունեցել երեք հանդիպում։ Հոկտեմբեր 2024-ին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանի նախագահությամբ, և նշվեց, որ հետագա համաձայնության դեպքում այն կանցկացվի հենց այնտեղ։ Ցավոք, նման համաձայնություն չհաստատվեց, և հայկական կողմը չհամաձայնեց։ Այժմ իրավիճակը այլ է, այս հանդիպումների կազմակերպման հարցը քննարկվում է այլ ալիքներով»,–ասել է նա։ Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանը պահպանում է պատրաստակամությունը՝ հաջորդ հանդիպումն իր տարածքում անցկացնելու հարցում։ «3+3» ձևաչափում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանն առայժմ չի մասնակցում այս ձևաչափով աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ասել են, որ դուռը բաց է Թբիլիսիի համար։ Նախորդ երեք հանդիպումները կայացել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |