Նոյեմբերին ՀՀ է այցելել ավելի քան 176,000 զբոսաշրջիկ

Նոյեմբերին ՀՀ է այցելել ավելի քան 176,000 զբոսաշրջիկ

PanARMENIAN.Net - 2025 թվականի նոյեմբերին Հայաստան է այցելել 176,571 զբոսաշրջիկ, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Նախորդ տարվա նույն ամսում զբոսաշրջիկների թիվը կազմել էր 152,976։

2025-ի հունվար- նոյեմբեր ամիսներին Հայաստան առավել մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։

Ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---