ՌԴ նախագահը «կաթնամթերային հիստերիա» է անվանել Բելառուսի պահվածքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Բելառուսն ու Ուզբեկստանը կորոշեն մասնակցել ԱԱՀՈւ-ին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Մոսկվայում Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք պատրաստ ենք նրան, որ մեր այդ գործընկերները, որոնք դեռեւս չեն ստորագրել փաստաթղթերը, ի վերջո, մտածելով եւ գնահատելով իրավիճակը, կստորագրեն դրանք»,-ասել է Մեդվեդեւը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքնուրույն դիրքորոշում ունենալ այս կամ այն կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ:



«Ես վստահ եմ, որ բելառուսական կողմը կգնահատի այդ կազմակերպությանն անդամակցելու մասին հարցի քննարկման եւ ԱԱՀՈւ-ի մասին պայմանագրի ստորագրման բոլոր առավելությունները: Ուստի ես հուսով եմ, որ մսամթերային եւ կաթնամթերային հիստերիան չի խափանի արագ արձագանքման ուժերի ստեղծման աշխատանքը հենց Բելառուսի համար, քանի որ առավելություններն այստեղ ուղղակի ակնհայտ են»,-ասել է ՌԴ նախագահը:



Պաշտոնական Մինսկը մեղադրում է ՌԴ-ին Բելառուսի տնտեսական անվտանգության խարխլման համար եւ բելառուսական կաթնամթերքի ներմուծումն արգելած ՌԴ-ի գործողությունները համարում բացահայտ տնտեսական խտրականություն: Ընդ որում բելառուսական ղեկավարությունը ուղղակիորեն կապում է տնտեսական անվտանգությունը ՀԱՊԿ երկրների հավաքական անվտանգության հետ: Բելառուսն ու Ուզբեկստանը չեն ստորագրել ԱԱՀՈւ ստեղծման մասին պայմանագիրը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---