Իսրայելի վարչապետը նշել է Պաղեստինի ճանաչման համար անհրաժեշտ պայմանները15 հունիսի 2009 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հանդես է եկել Բար-Իլլանի համալսարանում, որտեղ շարադրել է Պաղեստինի պետության ճանաչման համար անհրաժեշտ պայմանները: Ըստ Նեթանյահուի, Պաղեստինի ճանաչման գլխավոր պայմանը նրա ապառազմականացումն է: «Պաղեստինի տարածքում չպետք է զենք լինի, պաղեստինցիները չպետք է օդային տարածքը վերահսկելու, զենք ներմուծելու հնարավորություն ունենան ու չպետք է համագործակցեն Իրանի կամ «Հեզբոլլահ» խմբավորման հետ»,-ասել է Իսրայելի վարչապետը: Նեթանյահուն առաջարկել է անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: «Մենք ցանկանում ենք խաղաղ ապրել ձեզ հետ, ինչպես լավ հարեւանների հետ»,-ասել է նա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |