Բեռլինում Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով․ «Ամոթ է, դադարեցրեք եկեղեցու դեմ ահաբեչությունը»![]() 10 դեկտեմբերի 2025 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները դիմավորել են բողոքի ակցիայով։ Նրանք պարզել էին կալանվորված Բագրատ սրբազանի, Միքայել սրբազանի լուսանկարները, ցուցապաստառներ, որոնցով պահանջել են ազատ արձակել արքեպիսկոպոսներին, դադարեցնել եկեղեցու դեմ հարձակումները, հայտնում է Panorama.am-ը։ «Նիկոլ, դավաճան։ Ամոթ է, աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք։ Դադարեցրեք եկեղեցու դեմ ահաբեկչությունը, քաղաքական հետապնդումները»,-վանկարկել են նրանք։ Փաշինյանը Գերմանիայում է պաշտոնական այցով։ Նա հանդիպումներ է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ ևս նախատեսված են տարբեր հանդիպումներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |