Խոտ-Որոտան ճանապարհի կառուցումն ավարտվել է![]() 10 դեկտեմբերի 2025 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Խոտ - Որոտան ճանապարհի կառուցումն ավարտվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Սյունիքի մարզի Խոտ–Որոտան ճանապարհի կառուցումն ավարտվել է, 10 կմ երկարությամբ ճանապարհի արժեքը 5.2 մլիլարդ դրամ է»,–նշել է նա։ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունը ծագել է այն ժամանակ, երբ Գորիս-Կապան մայրուղու մի հատված, որն անցնում էր Որոտան գյուղով, փոխանցվել է Ադրբեջանին։ Դեռ 2023-ին արձանագրվել էր, որ նոր կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի որոշ հատվածներ կրկին պետք է ասֆալտապատվեն, քանի որ դրանք վնասվել էին սելավների հետևանքով։ Անձրևների ինտենսիվության պատճառով լանջային հողազանգվածները գերխոնավացել էին, ինչի հետևանքով առաջացել էին փլուզումներ։ 2024 թվականի հունիսի վերջին պարզ էր դարձել, որ ևս մեկ հատված է վնասվել հորդառատ տեղումների պատճառով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |