Խցանումների հաղթահարման համար աշխատանքային խումբ է ստեղծվել![]() 11 դեկտեմբերի 2025 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խումբը գլխավորելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ պաշտոնյաներ։ Որոշման մեջ նշված է, որ աշխատանքային խմբի ղեկավարը 15-օրյա պարբերականությամբ պետք է զեկուցի ՀՀ վարչապետին, իսկ 1-ամսյա պարբերականությամբ՝ իրականացնի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում: Խմբի ձևավորումը միտված է համակարգված լուծումների մշակմանն ու երթևեկության արդյունավետ կազմակերպմանը՝ ներգրավելով տարբեր գերատեսչությունների փորձագետների և ղեկավար կազմի։ Առաջիկայում ակնկալվում են նաև տեղեկատվական միջոցառումներ՝ քաղաքացիներին գործընթացի ընթացքի մասին տեղեկացնելու նպատակով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |