Ձմեռային զորակոչի շրջանակում համալրվում է ԶՈւ մարզական վաշտը![]() 11 դեկտեմբերի 2025 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2025 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ՀՀ Զինված ուժերի մարզական վաշտում համալրման ենթակա հաստիքները և դրանց համալրման կանոնակարգը։ Նշվում է, որ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և կայքում մինչև 2026 թվականի հունվարի 5-ը: Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 12-ին՝ ՀՀ ԶՈւ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում: 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈւ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը. ▪️ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 10 հաստիք, ▪️օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 2 հաստիք, ▪️խաղային ձևեր՝ 10 հաստիք»։ Համաձայն հայտարարված կարգի՝ դիմումները կարող են ներկայացվել ինչպես անձամբ զինվորական կոմիսարիատներում, այնպես էլ առցանց՝ ՊՆ պաշտոնական կայքի միջոցով։ Ընտրական հանձնաժողովը կքննարկի ներկայացված բոլոր դիմումները հունվարի 12-ին՝ որոշում կայացնելով թե ովքեր կզորակոչվեն մարզական վաշտ։ Նշված հաստիքները վերաբերում են ինչպես մենապայքարային, այնպես էլ թիմային և ոչ մենապայքարային օլիմպիական մարզաձևերին՝ ընդհանուր 22 ծառայողի համար նախատեսված տեղով։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |