Համաներումը կհայտարարվի միայն կառավարության եւ բանտարկյալների միջեւ համաձայնության դեպքում15 հունիսի 2009 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Կարապետ Ռուբինյանը հայտնել է, որ համաներման հնարավոր հայտարարումը «Եվրոպայի կողմից ճնշման հետեւանքն է», այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Ազգային Ժողովի փոխխոսնակ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքով, համաներումն ընդամենը խորամանկ քայլ է Հայաստանի կողմից, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ «մենք ժողովրդավարական երկիր ենք»:«Վերջին ժամանակներս ես փորձում եմ հասնել բոլոր քաղբանտարկյալների ազատմանը, նրանցից որոշները իմ ընկերներն են: Հույս չունենաք, որ ազատ արձակելուց հետո շնորհակալ ենք լինելու իշխանություններին, ամենայն հավանականությամբ նրանք դատարան կդիմեն հանրապետության կառավարության հանդեպ բողոքով»,- ասաց Կարապետ Ռուբինյանը: ՀՀԿ խմբակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն իր հերթին հայտնեց, որ համաներման հայտարարումը հասարակության պահանջն է: Դա հասարակության սոցիալական եւ քաղաքական կյանքում արձանագրված փոփոխությունների հետեւանքն է, նշեց նա, ընդգծելով, որ համաներումը պատմական գործընթաց է, որը տեղի ունի 3-4 տարին մեկ անգամ: «Վերջին անգամ համաներում հայտարարեցին 2006թ. հունիսի 7-ին, երբ մոտ 2000 բանտարակյալներ ազատ արձակվեցին»,- հայտնեց Ռաֆիկ Պետրոսյանը եւ ավելացրեց, որ համաներումը կհայտարարվի միայն կառավարության եւ բանտարկյալների միջեւ համաձայնության դեպքում: «Եթե դատական գործընթացը շարունակվում է եւ վերջնական վճիռ չկա, չի բացառվում, որ մեղադրյալը չճանաչի իր մեղքը եւ հրաժարվի դուրս գալ բանտից»,- ամփոփեց նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը |