«Նոա»–«Լեգիա» խաղի կապակցությամբ ավտոբուսները կաշխատեն մինչև 00:15![]() 11 դեկտեմբերի 2025 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «Նոա» – «Լեգիա» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է Եվրոպական կենտրոնական ժամանակով 18:45, իսկ Երևանի ժամանակով 21:45, հայտնում է «Նոա» ֆուտբոլային ակումբը։ «Այդ իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:15։ Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին՝ մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ակումբից հայտնում են, որ այսօր «Հանրապետական» մարզադաշտի մուտքը կգործի միայն Վարդանանց փողոցի կողմից։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |