Զախարովա. ՀՀ–ն շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ![]() 12 դեկտեմբերի 2025 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) լիիրավ անդամ, և նրա լիարժեք ներգրավման վերականգնման համար որևէ արգելք գոյություն չունի։ Այս մասին բրիֆինգի ընթացքում հայտարարել է ։ «Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, որը պահպանում է իրեն վերապահված բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Գործընկերների ակտիվ, նորմալ, լիարժեք աշխատանքի վերականգնման համար կազմակերպությունում բացարձակապես ոչ մի խոչընդոտ չկա», – հայտարարել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Դիվանագետը շեշտել է նաև, որ Երևանի՝ կազմակերպությունում իր մասնակցությունը սառեցնելու հայտարարությունները, պարզապես «բառախաղ են, քանի որ նման ձևաչափը կազմակերպության նորմատիվ-իրավական բազայում պարզապես նախատեսված չէ»։ «ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպության կազմում ընդգրկված ցանկացած պետություն իրավունք ունի դուրս գալ կազմակերպությունից սահմանված կարգով։ Իսկ այն դեպքերում, երբ պետությունը չի կատարում իր պարտավորությունները կազմակերպության շրջանակում, մասնավորապես՝ երբ երկու տարի շարունակ ունենում է պարտք ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ, նրա նկատմամբ կարող են կիրառվել այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք են՝ տվյալ պետության քաղաքացիներին քվոտայով պաշտոնների առաջադրման իրավունքի դադարեցումը, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկումը՝ մինչև պարտքի ամբողջական մարում»,–ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ դա ՀԱՊԿ-ի հայտնագործությունը չէ, նման մոտեցումներ կիրառվում են նաև ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններում Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներում, քանի որ, ըստ նրա, այդ կազմակերպությունը սպառնալիք է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար։ Անցած տարվա դեկտեմբերին նա հայտարարել էր, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անդառնալիության կետը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում կայացած անվտանգության միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել էր, որ Երևանը գնահատում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |