Օվերչուկ. Հայաստանը ստիպված է լինելու ընտրել ԵԱՏՄ և ԵՄ միջև

Օվերչուկ. Հայաստանը ստիպված է լինելու ընտրել ԵԱՏՄ և  ԵՄ միջև

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանն ինչ–որ փուլում ստիպված է լինելու ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու և Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու միջև, քանի որ այս ինտեգրացիոն միությունները իրար հետ անհամատեղելի են։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության մերձեցմանը, ապա մենք բազմիցս ենք այս մասին խոսել։ Մենք կարծում ենք, որ միաժամանակ երկու ինտեգրացիոն միություններին անդամակցելը անհամատեղելի է։ Եվ ինչ–որ փուլում Հայաստանի ժողովուրդը ստիպված է լինելու համապատասխան ընտրություն կատարել։ Դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է», — ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Օվերչուկը նաև նշել է, որ այս տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերություններում շեշտակի կրճատում է նկատվում։

«Եթե խոսենք փոխադարձ ապրանքաշրջանառության մասին անցած տարի, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է $15․4 մլրդ։ Այս տարի, ակնհայտորեն, դա նվազագույնը կլինի մոտ $6 մլրդ, այսինքն շատ նկատելի անկում է», — շարունակել է նա։

Դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---