Քաղաքապետարանը մտադիր է կապույտով փոխարինել Երևանի դրոշի ու զինանշանի գույները![]() 12 դեկտեմբերի 2025 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանը պատրաստվում է փոխել Երևանի դրոշի ու զինանշանի գույները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Հովսեփ Կուբաթյանը։ Նախատեսվում է, որ դրոշն ու զինանշանը այսուհետ լինելու են կապույտ։ Հարցը ներառվել է Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի օրակարգում։ Կուբաթյանը հրապարակել է նաև քաղաքապետարանի հիմնավորումը, որտեղ ասվում է, որ «Երևան քաղաքի զինանշանի և դրոշի գույնի փոփոխությունը արտահայտում է քաղաքի ձգտումը դեպի ժամանակակից և մինիմալիստական ինքնություն՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ազգային խորհրդանիշներին»։ «Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կազմված կարմիր, կապույտ և նարնջագույն հորիզոնական հավասար շերտերից։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ու ստեղծարար կյանքի ձգտումը՝ խաղաղ երկնքի ներքո ապրելու կամքը։ Երևանի զինանշանի և դրոշի գունային փոփոխությունները արտահայտում են քաղաքի կերպարի նոր փիլիսոփայությունը՝ անցում դեպի նորարարություն, արդիականացում և կայուն զարգացում»,– ասվում է հիմնավորման մեջ։ Նշված է, որ փոփոխությունը միաժամանակ կզարգացնի խորհրդանիշների ներկայացումը թվային հարթակներում, դրանք կդարձնի ավելի ժամանակակից և կհամապատասխանի նոր բրենդավորման պահանջներին։ Նախագծի համաձայն՝ գույների փոփոխությունը հիմնավորվում է նաև խորհրդանշական, գեղարվեստական և բրենդային նկատառումներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |