Կոստանյան․ Բացի TRIPP-ից, Ադրբեջանի հետ նաև այլ երկաթուղային հնարավորություններ են դիտարկվում![]() 12 դեկտեմբերի 2025 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության հնարավորությունների շուրջ քննարկումները սահմանափակված չեն միայն TRIPP նախագծով։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք քննարկվում է Բաքու–Ղազախ–Իջևան երկաթուղու վերագործարկման հեռանկարը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Փոխնախարրաի խոսքով՝ կան որոշակի քննարկումներ ընդհանուր ապաշրջափակման վերաբերյալ, այդ թվում՝ բացի «Թրամփի ուղուց» նաև այլ երկաթուղային հնարավորություններ են դիտարկվում: Կոստանյանը, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել: Օրերս ադրբեջանական Minval-ը, որը համարվում է կառավարամետ լրատվական, գրել էր, թե Ադրբեջանը քննարկում է Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |