Կոչուբաևի բացակայելու արգելքը վերացվել է![]() 12 դեկտեմբերի 2025 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց։ Վերջինիս նկատմամբ որեւէ տեսակի խափանման միջոց ընտդված չէ։ Շնորհակալություն Դատավոր Գարիկ Աբելյանին»,–գրել է նա։ Հոկտեմբերի 16-ին Կոչուբաևը բերման էր ենթարկվել Շենգավիթի դատարանի շենքից ֆեյսբուքյան գրառման պատճառով, որտեղ նա կոշտ էր արտահայտվել դատավորների հասցեին։ Հոկտեմբերի 17-ին նա 2 ամսով կալանավորվեց, սակայն, մի քանի օր անց նրա կնոջ առողջական վիճակը լրջորեն վատթարացել էր ծննդաբերությունից հետո, որի պատճառով Կոչուբաևի խափանման միջոցը փոխարինվել էր բացակայելու արգելքով։ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է դատավորի, դատախազի կամ քննիչի վերաբերյալ արատավորող կամ նրանց օրինական իրավունքներին և շահերին վնաս հասցնող տեղեկություն հրապարակելուն՝ այդ անձանց ծառայողական կամ մասնագիտական գործունեության կապակցությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |