Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է

Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է դատարան։ Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Auroranews.am-ը։

Ըստ գործի, պատգամավորը 200,000 դոլար է պահանջել միջնորդության համար։

«Դատարան գնացած գործով պարզվել է, որ պատգամավորը 200 հազար դոլար է պահանջել առանց կարանտինի 150-200 հազար մանր եղջերավորներ արտահանելու միջնորդության և 23 հազար դոլար՝ դպրոցին պատկանող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար»,- հայտնել են գերատեսչությունից:

 Ուշագրավ
---