Երևանի քաղաքապետարանը բողոքարկելու է կարմիր գծերի թանկացման գործով վճիռը

Երևանի քաղաքապետարանը բողոքարկելու է կարմիր գծերի թանկացման գործով վճիռը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ Վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որՀՀ վերաքննիչ դատարանի վերը նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարանում, և որ օրենքով սահմանված ժամկետում բողոք կներկայացնեն, հայտնում է Aysor.am-ը։

Վարչական դատարանը մասամբ բավարարել էր «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը և ոչ իրավաչափ էր ճանաչել Երևանի ավագանու 2025 թվականի տեղական վճարների որոշման մի մասը՝ մասնավորապես ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) սակագների բարձրացման վերաբերյալ կետերը։

Երևանի ավագանին այդ որոշման դեմ բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում, սակայն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին մերժել է բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատական ակտը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---