Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները ստորագրահավաք են սկսել Գարեգին Բ–ի հրաժարականի պահանջով![]() 13 դեկտեմբերի 2025 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները ստորագրահավաք են սկսել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրաժարականի պահանջով։ Այն հրապարակվել է վերջերս բացված «Բարենորոգում» կայքում, որտեղ տեղադրվում են Վեհափառին դեմ դուրս եկած հոգևորականների հայտարարությունները։ Այն հրապարակվել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջ» վերտառությամբ։ Պահանջագրում ասվում է․ «Միանում եմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջին»։ Պահանջվում է ներկայացնել անուն–ազգանունը, թեմը, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։ ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |