Սևակի կիսանդրին քննադատությունների է արժանացել․ Հեղինակն այն իր լավագույն գործերից է համարում![]() 13 դեկտեմբերի 2025 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Բանաստեղծ Պարույր Սևակի մարմարե կիսանդրին, որը հեղինակել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը և որը տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, հայտնվել է քննադատությունների թիրախում։ Մինչդեռ քանդակագործն այն իր լավագույն գործերից է համարում։ «Սա իմ լավագույն գործերից է, ես արել եմ այն ինչ ցանկացել եմ», ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։ Քանդակագործը մտածել է սկզբում կիսանդրին կանգնեցնել Պարույր Սևակի տուն-թանգարանում, բայց հասկացել է, որ դպրոցի բակում ավելի կարևոր է։ Մարդկանց շրջանում, սակայն քանդակը հավանաության չի արժանացել։ Օգտատերերին զարամացրել, զայրացրել է Թոքմաջյանի ստեղծած Սևակի քանդակը։ Ոմանք քննադատել են, ասելով՝ որ այն բացարձակ նման չէ Սևակին, ոմանք կոչել՝ «արվեստի ծաղր»։ Մինչդեռ 88 ամյա քանդակագործն ասել է, որ առիթ ունեցել է շփվել Սևակի հետ, հենց այդպես էլ քանդակել է՝ մտախոհ և ժամանակի հետ կռիվ տվող։ Լևոն Թոքմաջյանը ՀՀ ժողովրդական նկարչի կոչում ունի։ Նրա ամենահայտնի գործերից են Մարտիրոս Սարյանի, Լեոնիդ Ենգիբարյանի արձանները Երևանում։: Նա նաև բազմաթիվ այլ գործերի հեղինակ է ինչպես ՀՀ–ում, այնպես էլ արտերկրում։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |