Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող 4 անձ է ձերբակալվել![]() 13 դեկտեմբերի 2025 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, ձերբակալել են Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող անձանց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Ձերբակալել են 4 անձի, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե»,- գրել է Սարգսյանը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, հայտնում է Արմենպրեսը։ «Դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են Հակոբյանին և իրականացրել դիտավորությունը»,- նշված է հաղորդագրությունում։ Հավաքագրված ապացույցների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի և Հ.Հ.-ի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը), ինչպես նաև 458-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշների օգտագործումը): Գ.Պ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս հասցնելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (կեղծ հաշվառման համարանիշների օգտագործումը): Իսկ Ա.Բ.-ի վերաբերյալ հարուցվել է քրեական հետապնդում՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս հասցնելուն օժանդակելը) և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն կատարելուն օժանդակելը): Ձերբակալման որոշումներ են կայացվել՝ նշված անձանց դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննության ընթացքը շարունակվում է։ Դեկտեմբերի 8-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ դիմակավորված անձինք հարձակվել են նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի վրա և ենթարկել նրան ֆիզիկական բռնության։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |