ԵԽ լրագրողական կառույցը պահանջել է ազատ արձակել «Իմնեմնիմիի» հեղինակներին![]() 13 դեկտեմբերի 2025 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» հանդես է եկել առաջին մակարդակի՝ 1 Level ահազանգ-կոչով՝ ուղղված ՀՀ իշխանություններին՝ կոչ անելով վերանայել Antifake.am լրատվականի «Իմնեմնիմի» քաղաքական պոդկաստի համահեղինակներ և հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանավորման որոշումը, հայտնում է Հայաստանի ժուռնալիստների միությունը։ Կազմակերպությունը պահանջել է ներկայացնել իրավական հիմնավորումներ՝ խուլիգանության մեղադրանքի կիրառման, ենթադրյալ սպառնալիքների առկայության, ինչպես նաև տեխնիկայի առգրավման համար։ Պահանջ է ներկայացվել նաև վերադարձնել Antifake.am-ի լրագրողական սարքավորումները և տրամադրել տեղեկատվություն ինչպես քրեական վարույթի ընթացքի, այնպես էլ կալանքի պայմանների մասին։ «Առաջին կարգի՝ 1 Level ահազանգը հնչեցվում է արտակարգ և ծանր իրավիճակներում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների, դրանց հետևանքների վտանգը խիստ բարձր է»,– ասված է հաղորդագրությունում։ ԵԽ հարթակի արձագանքը վերաբերում է այն դեպքերին, երբ արձանագրվում են լրատվամիջոցների ազատության ամենալուրջ խախտումները։ Սամսոնյանի և Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հասցեագրված վիրավորանքի արձագանքի հիմքով։ Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով, ինչի հիման վրա ավելի ուշ նրանց նկատմամբ ընտրվել է կալանքի միջոց։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |