Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել սրբազանի տեղափոխումը բուժկենտրոն հետաձգվել է![]() 15 դեկտեմբերի 2025 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկից «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ անհրաժեշտ հետազոտություններ և հնարավոր վիրահատություն ստանալու նպատակով, հետաձգվել է վերաքննիչ բողոքի պատճառով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը, հայտնում է Aysor.am-ը։ «Վերաքննիչ քրեական դատարանում դեկտեմբերի 15–ին դատական նիստ կա, որի ընթացքում քննարկվելու է պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ դատավճռի դեմ, արդարացման հիմքով։ Քննարկվելու է նաև դատախազության վերաքննիչ բողոքը, նրանք միջնորդել են, որ սրբազանի դեմ կիրառված պատժի սահմանաչափը բարձրացվի, պատիժը խստացվի»,-ասել է Ֆարմանյանը՝ ավելացնելով, որ սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 16-ին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միքայել սրբազանի առողջական վիճակը վատթարացել է, և նրա պաշտպանները բարձրաձայնել էին վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին։ Նախատեսված էր, որ սրբազանը ԲԿ կտեղափոխվի դեկտեմբերի 15–ին։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |