Լեհ երկրպագուները Երևանում խուլիգանություն են արել նաև ռեստորանում․ 16 անձի քրհետապնդում է հարուցվել![]() 15 դեկտեմբերի 2025 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Լեհ երկրպագուները Երևանում «Նոա»-«Լեգիա» խաղից հետո, «Վերնիսաժի» տարածքում անկարգություններից բացի, խուլիգանական վարք են դրսևորել նաև ռեստորանում։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ռեստորաններից մեկում նրանց անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, տեղեկացնում է Auroranews.am-ը։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից): Կատարվում է նախաքննություն: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- հայտնել են գերատեսչությունից։ Դեկտեմբերի 11–ին Երևանում կայացած Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղից հետո, որտեղ «Լեգիան» պարտվել է «Նոային», մի խումբ լեհ երկրպագուներ անկարգություններ են սկսել Երևանում՝ Վերնիսաժի հատվածում։ ՆԳՆ-ից ասել են, որ դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ Լեհաստանի երկրպագուները կոտրում են ամեն ինչ: Ոստիկանություն էր տեղափոխել Լեհաստանի 17 քաղաքացի, որոնք հետո ազատ էին արձակվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |