NAN-ի որոշ խմբաքանակներ հետ են կանչվել եվրոպական շուկայից, ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է իրականացնում![]() 15 դեկտեմբերի 2025 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Մանկական կաթնային խառնուրդներ արտադրող Nestle ընկերության հոսքագծերից մեկում հայտնաբերվել է Bacillus cereus միկրոօրգանիզմը, որից հետո ընկերությունը հետ է կանչել Շվեդիայում իրացվող NAN Pro 1 и NAN Sensitive 1 արտադրատեսակի որոշ խմբաքանակներ։ Այդ մասին հայտնել է Sweden Heraldը՝ ընկերության վրա հղումով։ Նման որոշում է կայացվել նաև եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև ՌԴ–ում։ Ըստ ընկերության, հիվանդացության դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն տվյալ խառնուրդները գնողներին խորհուրդ է տրվում չօգտագործել դրանք։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանըֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով թեմային, հարց էր բարձրացրել, թե արդյոք այդ արտադրատեսակը շարունակվում է վաճառվել ՀՀ դեղատներում։ «Ալո, Սննդի անվտանգության տեսչություն, ձեր ամանորյա կորպորատիվի նախապատրաստության փարթիներին չխանգարեմ, բայց տեղյա՞կ եք, որ մանկական կեր արտադրող Nestle ֆիրման NAN կաթի փոշին հետ է կանչել եվրոպական շուկայից, իսկ ՌԴ սննդի տեսչությունը այս մակնիշի ամբողջ տեսականին հավաքել է դեղատներից։ Մանկական կերի այս խմբաքանակի մեջ հայտնաբերվել է ցերեուլիդա տոքսինը (Bacillus cereus), ինչը խիստ վտանգավոր է։ Հիմա հարց՝ Հայաստանի դեղատներից մանկական այս կերը հավաքե՞լ են, թե՝ ոչ։ Հիմա գնում եմ մի քանի տարբեր դեղատներ՝ ստուգելու»,–գրել է նա։ Այցելելով մի քանի դեղատուն՝ նա համոզվել է, որ տվյալ արտադրանքը դեռ առկա է վաճառքում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը վստահեցրել է, որ դեպքին ծանոթ են նախորդ շաբաթվանից, գրում է Panorama.am-ը։ «Վերահսկողական միջոցառումներ իրականացվում են, արդյունքները կհրապարակենք»,- նշել է նա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |