Ավինյան․ Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում![]() 15 դեկտեմբերի 2025 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ բնակիչների կողմից կա ակնկալիք՝ վերահսկողությունը տրանսպորտում պետք է խստացնել։ «Ինձ գրում են, ասում են՝ շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են վճարելուց: Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում նոր մարդիկ են ավելանալու՝ վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,- ասել է Ավինյանը, հայտնում է 1lurer.am-ը։ Ներկայացվել են հանրային տրանսպորտի տոմսային համակարգում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված տվյալները։ Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ. տրոյելբուսներ՝ 92161, մետրոպոլիտեն՝ 547663, ավտոբուսներ՝ 1 մլն 872321, ընդամենը՝ 2 մլն 512145: Սահմանվել է վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար։ Կառավարությունն ընդունել է օրենքների փաթեթը, որը կարգավորում է ներհամայնքային ուղևորափոխադրումները և նախատեսում է տուգանք՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարողների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |