Ծխացող HIGER ավտոբուսի վարորդը նկատողություն է ստացել շահագործման կանոնները խախտելու համար

Ծխացող HIGER ավտոբուսի վարորդը նկատողություն է ստացել շահագործման կանոնները խախտելու համար

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Կիրակոսյանը, անդրադառնալով համացանցում լայն տարածում ստացած HIGER» մակնիշի ]ծխացող ավտոբուսի տեսանյութին, տեղեկացրել է, որ դեպքի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։

«Շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, հայտարարվել է գրավոր նկատողություն։ Ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս, ուղևորվելիս է եղել հավաքակայան։ Տեղի ունեցածն անթույլատրելի է»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ նրա, ավտոբուսի արտանետման համակարգում յուղի արտահոսք է գրանցվել, ինչն էլ մեծ ծխի պատճառ է դարձել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այս միջադեպը որակել է որպես մտահոգիչ ու սարսափեցնող։

«Շատ վախենալու պատկեր էր, տպավորություն էր, որ դա ինքնաթիռ է ու տուրբիններից մեկը վառվում է և նույնն ինչ նախորդ շաբաթ քննարկում էինք Կատվալյանի հետ, այսինքն այն ինֆորմացիան, որն այստեղ հնչում է, պետք է տեղայնացվի ձեզ մոտ։ Այսինքն բոլորը պետք է տեղեկացված լինեն ինչի մասին ենք մենք խոսում երկուշաբթի օրն այստեղ»,-հայտարարել է Ավինյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---