Պապոյան․ Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակներ կներմուծվեն![]() 15 դեկտեմբերի 2025 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են։Նա այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ «Շարունակվում են, ճանապարհին հիմա նոր խմբաքանակներ կան»,- ասել է Պապոյանը՝ պատասխանելով մատակարարումների մասին հարցին, հայտնում է Արմենպրեսը։ Թե որ երկրներից է ներկրվում ցորենը, Պապոյանը չի մանրամասնել։ «Երբ գա, ես տոննաներով կհրապարակեմ։ Այս պահին սրանից ավելին չեմ կարող ասել»,- նշել է Պապոյանը։ Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել մոտ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Նոյեմբերի 6-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կարտահանի Հայաստան։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |