Հայաստան. Շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունը բարձրացրել է բենզինի գները15 հունիսի 2009 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական հանձնաժողովի մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում վարույթ է հարուցվել բենզինի շուկայում:Հանձնաժողովի մասնագետների անցկացրած մոնիտորինգով պարզվել է, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերության կողմից իրացվող բենզինի գները բարձրացել են եւս 20 դրամով: Այսպիսով, «պրեմիում» տեսակի բենզինի գինը հասել է 370 դրամի: Միաժամանակ շուկայում սպասումներ են ստեղծել հետագա թանկացումների առնչությամբ: Հաղորդագրությունում նշվում է, որ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունը 2009-ի հունիսի 10-ին հանձնաժողովին տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը, եւ որ նույն տարվա ապրիլի սկզբներին բեզին եւ դիզվառելիք է ներկրվում եւ իրացվում նոր ընկերության` «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից: Դա այն դեպքում, երբ «Քաղ Պետրոլ Սերվիսը» ՀՀ կառավարության հաստատած պետական գնումների` այս տարվա երկրորդ եռամսյակի բենզինի մատակարարման մրցույթում հաղթող է ճանաչվել եւ շարունակել գործունեությունը: Ինչ վերաբերում է մյուս գերիշխողին` «Ֆլեշ» ընկերությանը, նրա կողմից իրացվող բենզինի գինն այսօր չի փոխվել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |