Նախագիծ․ Առանց ԱԱՀ-ի հնարավոր կլինի ներմուծել նաև Էլեկտրական շարժիչով բեռնատարներ![]() 15 դեկտեմբերի 2025 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է 2026 թվականի ընթացքում հնարավորություն տալ էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծել առանց ԱԱՀ-ի՝ բացառությամբ բեռնատար մեքենաների: Պատգամավորներից ստացվել են առաջարկություններ՝ ավելացնել նաև բեռնատար էլեկտրաշարժիչով մեքենաները, դրանք ևս ավելացվել են այդ ցանկում, հայտնում է 1lurer.am-ը։ Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենքի նախագծով նախատեսվող ժամկետների, ներմուծվող մեքենաների արտադրության տարեթվերի, դիլերներին տրամադրվելիք քվոտաների վերաբերյալ: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ կարևոր քայլ է կատարվում: Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կքննարկվի դեկտեմբերի 16-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |