ՔԿ․ Զինծառայողի մահվան վարույթով 1 անձ կալանավորվել է![]() 15 դեկտեմբերի 2025 - 17:52 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն, գրում է «Փաստինֆոն»։ Նշված անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, և նախնական տվյալներով զինծառայողն ինքնասպան է եղել՝ իրեն ամրակցված զենքով կրակելով գլխին։ Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով դեպքին, ասել էր, որ հարցը Քննչական կոմիտեի տիրույթում է: ՊՆ չի հայտնել, թե որ զորամասում էր ծառայում Սմբատ Կիրակոսյանն ու որ բնակավայրից է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |