Իրավական նախաձեռնությունների կենտրոն․ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելը կարող է նոր մարտահրավերներ առաջացնել![]() 15 դեկտեմբերի 2025 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է ուսումնասիրություն՝ անդրադառնալով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» կառավարության որոշման նախագծին։ Հիմնավորումն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պայմանները ծայրահեղ անբավարար են և չեն պահպանում քրեակատարողական հիմնարկներին ներկայացվող տեխնիկական չափանիշները, բացի այդ, չեն համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին՝ այդպիսով հակասելով բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին: Նախատեսվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել «Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 100 լրակազմ ունեցող նոր տեղամասում, իսկ նույն հիմնարկի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում: Այդպիսով ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, դրա առջև դրված խնդիրների լուծման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային տնօրինումը։ ՀԿ ուսումնասիրության մեջ ասվում է․
Կազմակերպության համար ամբողջությամբ հստակ չէ, թե ի՞նչ պայմաններում է ապահովվելու «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» տեղափոխված ազատազրկված անձանց խնամքը, անվտանգությունը և հսկողությունը։ Արդյո՞ք կենտրոնն ապահովված է բավարար մահճակալներով, անվտանգության համակարգերով, արդյո՞ք կենտրոնի աշխատակիցները ստացել են համապատասխան վերապատրաստումներ՝ ազատազրկված անձանց հետ մասնագիտական աշխատանք իրականացնելու համար։ Կազմակերպությանը մտահոգում է նաև այն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկման ժամանակահատվածը բավականին կարճ էր՝ 2025 թվականի օգոստոսի 7–25-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |