Դատախազությունն ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով![]() 16 դեկտեմբերի 2025 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով։ Այդ մասին հայտնել են Դատախազությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե, իբր, Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, վերադասի կողմից էլ չկրակելու հրահանգ է տրվել։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն արձագանքել էր այս հայտարարությանը՝ Նաիրա Գևորգյանին անվանելով «ԶՈւ-ում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձ»։ «ԶՈւ-ում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ: Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»,- նշել էր ՊՆ մամուլի քարտուղարը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |